Հարց ու պատասխան
Հարց : Ով կարող է դիմել iCredo վարկի համար։
Պատասխան : 25-55 տարեկան բոլոր ՀՀ ռեզիդենտները, որունք ունեն մշտական գրանցում և աշխատանքային ստաժ ոչ պակաս քան 4 ամիս
Հարց : Արդյոք iCredo-ն ինձ համար է։
Պատասխան : iCredo-ն կարճաժամկետ փոքր վարկ է չնախատեսված ծախսերի համար։ Այն էժան չէ, ուստի չի կարելի օգտագործել գոյություն ունեցող այլ վարկերի մարման համար։
Հարց : Իսկ կարելի է iCredo-ն օգտագործել երկարաժամկետ օգտագործման ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման համար։
Պատասխան : Ոչ, նմանատիպ ծախսերի համար նախատեսված են այլ վարկատեսակներ, որոնց ծանոթանալու համար կարող եք այցելել մեր կայք:
Հարց : Ինչպես վարվել, եթե ես արդեն իսկ ծանր վարկային բեռի տակ եմ։
Պատասխան : Այս պարագաայում պետք չէ դիմել iCredo վարկի համար, որովհետև մեծ հավանականությամբ Ձեր դիմումը մերժվելու է։
Հարց : Ես կարող եմ ստուգել իմ վարկունակությունը
Պատասխան : Իհարկե, այդ նպատակով անհրաժեշտ է միայն դիմել (Դիմումի էջ) մեզ։
Հարց : Որ հասցեով պետք է դիմել վարկ ստանալու նպատակով։
Պատասխան : Վարկ ստանալ կարելի է ցանկացած վայրից, եթե առկա է ինտերնետային կապ մեր կայքին միանալու համար (հղում Դիմումի էջ)
Հարց : Որտեղից կարող եմ իմանալ վարկի տրամադրման հետ կապված ծախսերի մասին։
Պատասխան : Ամեն ինչ շատ պարզ և հասկանալի ձևով շարադրված է դիմումի առաջին իսկ էջում ու Դուք կկարողանաք ամբողջական պատկերացում կազմել ծախսերի մասին Ձեր վարկի հաստատումից առաջ։
Հարց : Կարող եմ հրաժարվել վարկից դիմումի լրացման ընթացքում
Պատասխան : Այո, դիմումի լրացման ցանկացած փուլում կարող եք դադարեցնել գործընթացը առանց որևէ ծախսերի։
Հարց : Կարող եմ հրաժարվել վարկից, եթե իմ դիմումն արդեն իսկ ուղարկված և հաստատված է:
Պատասխան : Այո, եթե Դուք դեռևս չեք ակցեպտավորել վարկը Ձեզ ուղարկված հատուկ կոդի մուտքագրմամբ։
Հարց : Ինչպես վարվել, եթե չունեմ Էլեկտրոնային հասցե:
Պատասխան : Առանց Էլեկտրանային հասցեի Ձեր դիմումը չի համարվի ամբողջական, հետևաբար Ձեզ վարկ չի կարող տրամադրվել։
Հարց : Ինչքան ժամանակ պետք է սպասել վարկի դիմումի պատասխանը ստանալու համար
Պատասխան : 15 րոպե, եթե Դուք դիմումը ուղարկել եք աշխատանքային ժամերի ընթացքում, իսկ այլ ժամերի դիմելիս՝ դիմումի ուղարկմանը հաջորդող առաջին իսկ աշխատանքային օրվա առաջին կեսին:
Հարց : Իսկ ինչպես կարող եմ տեղեկանալ իմ վարկային դիմումի հաստատման կամ մերժման մասին։
Պատասխան : Դիմումը ուղարկելուց 15 րոպե հետո մեր որոշման մասին Ձեր էլ հասցեին կուղարկենք հաղորդագրություն, եթե դիմել եք աշխատանքային ժամերի ընթացքում, իսկ մնացած պարագաներում՝ դիմումի ուղարկմանը հաջորդող առաջին իսկ աշխատանքային օրվա առաջին կեսի ընթացքում։
Հարց : Որտեղից կարող եմ ստանալ հաստատված Վարկային դիմումի գումարը
Պատասխան : Կախված դիմումի մեջ ընտրած Ձեր ստացման եղանակից. վարկի գումարը կփոխանցվի Ձեր քարտային հաշվին կամ կարող եք այն ստանալ այցելելով մեր մոտակա մասնաճյուղ
Հարց : Հնարավոր է իրականացնել վարկի վաղաժամկետ մարում:
Պատասխան : Այո, այդ դեպքում Ձեր անվամբ կկուտակվեն միավորներ, որոնք կարող եք օգտագործել հետագայում բազմազան նպատակներով
Հարց : Կարող եմ ավելացնել իմ գործող վարկի չափը
Պատասխան : Ոչ, Դուք կարող եք դիմել նոր վարկի համար միայն գոյություն ունեցող վարկի մարումից հետո
Հարց : Իմ վարկը հաստատվել է, սակայն գումարը չի փոխանցվել իմ քարտային հաշվին։
Պատասխան : Խնդրում ենք զանգահարել մեզ (+374 60) 46 55 55 հեռախոսային համարով կամ ուղարկել հաղորդագրություն մեր credo@credofinance.am էլ հասցեին։
Հարց : Ես թույլ եմ տվել որոշակի սխալներ դիմումը լրացնելիս
Պատասխան : Կարող եք կատարել ուղումներ դիմումի համապատասխան դաշտում` դիմումը ուղարկելուց առաջ
Հարց : Հաջորդ անգամ վարկի դիմելիս անձնական տվյալների լրացնելը պարտադիր է ՞
Պատասխան : Ձեր անձնական տվյալները պահպանվում են մեզ մոտ, ուստի կարող եք օգտագործել Անձնական Էջը նոր դիմում ներկայացնելու համար։
Հարց : Ինչպես վարվել, եթե դիմումը լրացնելը ընդհատվել է կապի խափանման կամ այլ պատճառներով
Պատասխան : Դիմումի լրացման ժամանակ Ձեր համար ստեղծվում է Անձնական էջ, որի գաղտնաբառը ուղարկվում է Ձեր էլ հասցեին։ Օգտագործելով այն, կարող եք վերականգնել ընդհատված գործընթացը։
Հարց : Ինչպես վարվել, եթե դիմումը լրացնելիս որոշ տվյալներ բացակայում են կամ ճշտման կարիք ունեն
Պատասխան : Այս պարագայում պետք է ընդհատել տվյալների մուտքագրումը և միայն համապատասխան ճշգրտումներ կատարելուց հետո շարունակել դիմումի լրացումը։
Հարց : Ով պետք է իրականացնի վարկի մարումը։
Պատասխան : Վարկի մարում կարող է կատարել ցանկացած անձ ով կներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ և Ձեր վարկային պայմանագրի համարը, սակայն վարկի մարման ենթակա գումարի, կամ մարումից հետո առկա մնացորդի վերաբերյալ տեղեկատվությունը կարող է տրամադրվել միայն Ձեզ կամ Ձեր կողմից լիազորված անձին(անց)
Հարց : Ինչպես պետք է իրականացնել վարկի մարումները։
Պատասխան : Դուք կարող եք մարել հետևյալ եղանակներով (ինչպես մարել վարկը)
Հարց : Ինչ պետք է անել, եթե վարկի մարումը չի իրականացվել ժամանակին
Պատասխան : Անհրաժեշտ է այցելել մեր Մասնաճյուղերից մեկը և քննարկել հետագա քայլերը։
Հարց : Վարկը չմարելու դեպքում ես ինչ պատասխանատվության կարող եմ ենթարկվել
Պատասխան : Վարկ ստանալիս Դուք պարտավորվում եք այն մարել ժամանակին, ուստի ուշացման դեպքում Ձեր նկատմամբ կկիրառվի տուգանային տոկոս և ստացված վարկի մարումը կիրականացվի Ձեր գույքի բռնագանձման միջոցով։
Հարց : Ես վճարումը կատարել եմ, սակայն ստացել եմ վարկի կետանցի վերաբերյալ գրություն։
Պատասխան : Խնդրում ենք զանգահարել մեզ (+374 60) 46 55 55 հեռախոսային համարով, ուղարկել հաղորդագրություն մեր credo@credofinance.am էլ հասցեին կամ այցելել մեր մասնաճյուղ վճարումը հավաստող փաստաթղթերով։