ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ 

նորացման ամսաթիվ  20 օգոստոսի, 2016թ. Ընդհանուր դրույթներ 

1. Նախքան սույն կայքից օգտվելը խնդրում ենք ծանոթանալ ստորև սահմանված կանոններին և պայմաններին (այսուհետ՝ «Պայմաններ»), որոնք սահմանում են «Կրեդո Ֆինանս» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ «Մենք», «Մեր» կամ «Ընկերություն») պաշտոնական www.credofinance.am և www.icredo.am կայքերից (այսուհետ՝ «Կայք») (ներառյալ՝ Կայքում մատչելի նյութերի, առաջարկվող ծառայությունների և գործառնական հնարավորություններից) օգտվելու կարգը:  

2. Կայք մուտք գործելով, այնտեղ առկա նյութերը դիտելով կամ Կայքն այլ կերպ օգտագործելով կայքից օգտվող անձը (այսուհետ՝ «Դուք», «Ձեր») հաստատում է, որ ծանոթացել և ընդունում է Պայմանները և տեղյակ է, որ Պայմաններն ունեն Ձեր և Ընկերության միջև Կայքի օգտագործման կապակցությամբ կնքվող պայմանագրի իրավաբանական ուժ: Պայմաններին համաձայն չլինելու դեպքում խնդրում ենք դուրս գալ Կայքից: 

3. Մենք կարող ենք մեր հայեցողությամբ, նախնական ծանուցմամբ կամ առանց դրա փոփոխել Պայմանները: Դուք տեղյակ եք, որ Կայքից օգտվում եք օգտվելու պահին հրապարակված Պայմաններին համապատասխան և պարտավոր եք ինքնուրույն ծանոթանալ հետագա բոլոր փոփոխություններին: Ձեր կողմից Կայքից օգտվելը շարունակելը նշանակում է, որ Դուք ծանոթացել և ընդունել եք Պայմանների փոփոխությունները: Դուք պարտավորվում եք ապահովել, որ Ձեր ինտերնետային կապը և/կամ համակարգչային և բջջային սարքավորումներն ոգտագործող այլ անձինք օգտվեն Կայքից Պայմանների համապատասխան: 

4. Կայքը նախատեսված են միայն չափահասների համար: Դուք հաստատում եք, որ դուք կամ առնվազն 18 տարեկան եք, կամ էմանսիպացված անչափահաս եք, կամ ունեք ծնողների, խնամակալների և հոգաբարձուների օրինական համաձայնությունը, ամբողջովին իրավունակ և գործունակ եք սույն Պայմաններն ընդունելու և  դրանցով առաջնորդվելու համար:  

5. Ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ խմբագրել Կայքի առանձին բաժիններ, վերանայել Կայքի գործառնական հնարավորությունները, դադարեցնել կամ սահմանափակել Կայքի մատչելիությունը ինչպես բոլոր, այնպես էլ առանձին օգտագործողների կամ վերջիններիս խմբերի համար: Դուք տեղյակ եք, որ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում վերոհիշյալի հետ կապված Ձեր բոլոր կորուստների և բաց թողնված օգուտի համար: Մտավոր սեփականության իրավունք 

6. Կայքը, դրա ամբողջ բովանդակությունը և գործառնական հնարավորությունները (ներառյալ՝ տեղադրված տեքստերը, պատկերները, տեսաձայնային ֆայլերը, դիզայնը) պատկանում են Ընկերությանը կամ օգտագործվում են դրանց իրավատերերի թույլտվությամբ: 

7. Ընկերության անվանումը, ապրանքային և սպասարկման նշաները, դրանց վերաբերող լոգոտիպերը, կարգախոսերն ու մտավոր սեփականության օբյեկտ համարվող այլ տարրերը պատկանում են Ընկերությանը կամ օգտագործվում են դրանց իրավատերերի թույլտվությամբ: Դուք չպետք է օգտագործեք այդ տարրերն ու օբյեկտները առանց Ընկերության նախնական գրավոր համաձայնության: Այլ իրավատերերին պատկանող օբյեկտները ենթակա են օգտագործման նրանց համաձայնությամբ: 

 

Կայքի օգտագործումը 

8. Դուք իրավունք ունեք Կայքն օգտագործել միայն տեղեկատվական, ոչ-առևտրային, անձնական օգտագործման նպատակով, կամ օրինական գործարարական նպատակներով՝ որպես Ընկերության ներկա կամ պոտենցիալ հաճախորդ կամ գործընկեր: 

9. Դուք իրավունք չունեք 

a. Կայքում առկա տվյալնեը պատճենահանել, վերացուցադրել, փոփոխել, հրապարակել կամ ներբեռնել, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է Կայքից սույն Պայմանների համապատասխան բնականոն օգտվելու համար (օրինակ՝ տվյալների պահումը համակարգչի RAM հիշողությունում): 

b. Կայքից օգտվելիս խախտել Ընկերության կամ այլ անձանց իրավունքներն ու շահերը, կամ կատարել որևէ գործողություն, որը կարող է դժվարեցնել կամ անհնարին դարձնել Կայքի այլ օգտագործողների կողմից Կայքից օգտվելը: 

c. Կայքից օգտվելիս չտարածել անօրինական, վիրավորական, զրպարտող կամ Ընկերության կարծիքով անթույլատրելի այլ նյութեր և տեղեկություններ: 

d. Չկիրառել որևէ սարք կամ ծրագրային ապահովում, որը խոչընդոտում է Կայքի բնականոն աշխատանքը: 

e. Բացառել որևէ սարքի, ավտոմատ ծրագրային ապահովման կամ գործընթացի (spiders, robots, etc.) կիրառումը, որն ուղղված է Կայքի կամ դրա առանձին մասերի փոփոխություններին հետևելուն կամ պատճենահանելուն: 

f. Չփորձել մուտք գործել կամ այլ կերպ չարտոնված մուտքի հնարավորություն ստանալ Կայքի այն բաժիններ, որտեղ Ձեր մուտքի հնարավորությունը սահմանափակված կամ արգելված է: 

g. Կատարել այլ գործողություն, որը խախտում է Կայքում հրապարակված նյութերի հետ կապված մտավոր սեփականության իրավունքները, կամ Կայքի բնականոն աշխատանքը: 

 

Պատասխանատվության բացառումը

10. Դուք տեղյակ եք և ընդունում եք, որ Կայքը տրամադրվում է օգտվելու պահին առկա պայմաններով և հնարավորություններով (“as is” and “as available”) և Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում Կայքի մատչելիության,  անվտանգությանև Կայքի օգտագործման հետ կապված այլ գործոնների համար: 

11. Դուք տեղյակ եք և ընդունում եք, որ Կայքից օգտվում եք Ձեր ռիսկով և դրանից օգտվելու կապակցությամբ Ընկերության, վերջինիս աշխատակիցների, գործընկերների և այլոց նկատմամբ որևէ հայց, պահանջ, պատասխանատվություն կամ այլ վարույթ սկսելու իրավունք չունեք: Գաղտնիություն եվ անձնական տվյալների պաշտպանություն 

12. Անձնական տեղեկատվության հավաքման և օգտագործման կարգը պարզելու համար խնդրում ենք  ծանոթանալ Մեր Գաղտնիության և տվյալների մշակման քաղաքականությանը: Կայքից օգտվելով՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել և ընդունում եք Մեր Գաղտնիության և տվյալների մշակման քաղաքականությունը: 

 

Կիրառելի իրավունք և վեճերի լուծում 

13. Սույն պայմանների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Դրանից բխող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության դատարաններում: